Բոլոր իրավունքները պաշտպանված են: © NTP - Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային Կենտրոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՈՒՄ

ՎՃԱՐՈՎԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  Հարգելի հայրենակիցներ
Ողջունում եմ Ձեզ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի պաշտոնական կայքում:
  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը համարվում է Հայաստանի Հանրապետության առաջատար տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոն, որի հիմնական նպատակն է՝ արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը և իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում:   Տուբերկուլոզը համարվում է աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկը, սակայն այն վերահսկելի, կառավարելի և բուժվող է:
Ի շնորհիվ գրագետ կազմակերպված տուբերկուլոզի դեմ պայքարի ծառայության աշխատանքի՝ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում դիտվում է հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում մոտ 2,5 անգամ:
  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը ցուցաբերում է հիվանդակենտրոն մոտեցում, բժշկական ծառայությունների բարձրակարգ սպասարկումն իրականացնում են փորձառու բժիշկները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հիվանդների բուժման արդյունավետ ելքը ապահովելու համար: Կենտրոնը հագեցված է ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով, հիմնանորոգված շենքային պայմաններով և հարմարավետ հիվանդասենյակներով: Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումը և բուժումն անվճար է: Մեր կենտրոնի տեսլականն է ստեղծել երկիր, որն ազատ է տուբերկուլոզից:

 Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ավարտին են մոտենում բժիշկների ևս մի խմբի համար կազմակերպված կատարելագործման դասընթացները: Այս անգամ ունկնդիրները ֆթիզիատորներն են: Դասընթացները կազմակերպվում են Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի միջև համապատասխան պայմանավորվածության համապատասխան, ըստ որում ՏԱԿ-ի բժիշկների համար՝ զգալի զեղչով, որի համար շնորհակալություն ենք հայտնում։ Դասընթացները ղեկավարում է տնօրենի գիտական գծով խորհրդական, դոցենտ Լ.Թ. Նիկոլայանը, ով բազմիցս դասախոսների վերապատրաստման դասընթացներ է անցել արտասահմանում՝ <<Մասնագիտություն>>, <<Ինֆորմատիկա>>, <<Հոգեբանություն>>, <<Խոսքի վարպետություն>> մասնագիտություններով: Դասախոսական կազմը համալրված է կենտրոնի բազմավաստակ մասնագետներով, ովքեր իրենց տարիների վաստակած փորձն ու հմտություններն են փոխանցում ունկնդիրներին: Եվս 12 բժիշկ կստանա ՇՄԶ 175 կրեդիտ՝ նախատեսված 7-շաբաթյա դասընթացի համար: Շնորհավորում ենք:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © NTP - Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային Կենտրոն