Խնդիր է դրվել արագացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումը

Խնդիր է դրվել արագացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումը

27.01.17

Կայացել է ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նորանշանակ նախագահ Նելսոն Զուլոյանն անդրադարձել է կենտրոնի ստեղծման նպատակին և կարևորությանը, ընդգծել առանձնահատուկ դերը Հայաստանում չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Այդ իսկ հանգամանքներից ելնելով խնդիր է դրվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շահագործման հանձնել հնարավորինս սեղմ ժամկետում։

Այնուհետև կենտրոնի տնօրենը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների, ընթացիկ և պլանավորվող միջոցառումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել է նաև նորաստեղծ ծառայությունը համապատասխան բարձրակարգ մասնագետներով ապահովելու անհրաժեշտության հարցը:

Ամփոփելով, հստակեցվել են կենտրոնի շահագործումն արագացնելուն ուղղված քայլերը։ Հանձնարարվել է բանակցություններ սկսել տեղադրված սարքավորումների փորձարկման համար պահանջվող ծախսանյութերի ներկրման շուրջ։

Вы можете оставить комментарий, или ссылку на Ваш сайт.

Оставить комментарий