Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագիր (ՏԱԾ)

Գլխավոր նպատակը
    Կասեցնել ՏԲ համաճարակի հետագա զարգացումը, նվազեցնել հասարակության հիվանդացության հավանականությունը, մահացությունը և հաշմանդամությունը

Հիմնական խնդիրները`
  • Պետական աջակցության զարգացում` տուբերկուլոզի վերահսկման ոլորտում;
  • ԴՈԹՍ ռազմավարության բոլոր բաղադրիչների ամրապնդում;
  • Դեղորայքակայուն հիվանդների բուժման ներդրում, ընդլայնում;
  • Հակատուբերկուլոզային օգնության ինտեգրում առաջնային բուժ ցանցում;
  • Կանխարգելիչ միջոցառումների ապահովում` տուբերկուլյոզի օջախներում;
  • Ազատազրկման վայրերում, բանակում, այլ կառույցներում տուբերկուլոզի վերահսկմանն ուղղված միջոցառումներ;
  • բնակչության լուսաբանման ուժեղացում;
  • Առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում տուբերկուլոզի վերահսկման ոլորտի մասնագետների պատրաստում;



  • Վերջին նորությունը ...

        Մարտի 24` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր

        1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։
    Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
        Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:
        Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված "2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի" շրջանակներում, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:
        Տուբերկուլոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Բժիշկներ առանց սահմանների /Ֆրանսիա/, ԱՀԿ, Գերմանական ԳՈՊԱ-էպոս, ԱՄՔՈՐ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հետ:
    Շարունակությունը ...

    Այլ նորություններ
















    2008-2011 Copyright. All rights reserved. National Tuberculosis control Programme of Armenia