Տուբերկուլոզի հետ կապված ձեր հարցերը կարող եք ուղղել մեզ /ntp-arm@ntp.am/
և կարճ ժամանակում մեր մասնագետները կպատասխանեն ձեզ հուզող հարցերին, որոնք կտեղադրվեն այս էջում:
Որո՞նք են հիվանդության աղբյուրները
          
Հիվանդ մարդն է, առավել ևս բացիլազատող թոքային հիվանդը, Հիվանդ կենդանիները, Վարակված սննդամթերքը
Ինչպիսի՞ն է օրգանիզմի ընկալունակությունը
          
Բացիլազատող հիվանդը չբուժվելու դեպքում վարակում է իրեն շրջապատող առողջ մարդկանց
Մեկ տարվա ընթացքում վարակվածների թվի 10 տոկոսը հիվանդանում են տուբերկուոզով
Առավել հավանական է հիվանդության զարգացումը առաջին 2 տարիների ընթացքում
Որո՞նք են ինֆեկցվելու ռիսկի գործոնները
          
Երկարատև անմիջական կոնտակտը բացիլազատող հիվանդի հետ
Օրգանիզմի բարձր ընկալունակությունը
Ռիսկի խմբերը`
- հիվանդի հետ անմիջական շփվողները
- բժշկական անձնակազմը
- սոցիալական անապահով խավերը
Որո՞նք են հիվանդության զարգացման գործոնները
          
Առաջնային ինֆեկցվածության առկայությունը
Օրգանիզմի դիմադրողականության անկումը
Որո՞նք են տուբերկուլոզին բնորոշ գանգատները
          
- 2-3 շաբաթ տևող հազ` խորխարտադրությամբ
- արյունախորխում, թոքային արյունահոսություն
- ցավեր կրծքավանդակում` շնչելիս
Ինչպես նաև
- ընդանուր թուլություն
- սուբֆեբրիլ ջերմություն
- գիշերային քրտնարտադրություն
- ախորժակի բացակայություն
- քաշի անկում
Հետազոտությունը կասկածի դեպքում
          
Թոքային գանգատների դեպքում - խորխի 3 նմուշի ստացում
Ա/Թոքային տուբ-ի կասկածի դեպքում հնարավոր կենսաբանական նյութի ստացում` բակտերիոսկոպիայի կամ ցիտոլոգիական հետազոտման նպատակով
Դրական արդյունքների ,կամ կասկածի պահպանման դեպքում ուղեգրում մասնագիտացված ծառայություն
Ո՞րն է բազմադեղորայքակայուն տուբերկուլոզը:
          
Բազմադեղորայքակայուն է կոչվում ՏԲ այն դեպքը, երբ հարուցիչը կայուն է առնվազն 2 հիմնական հակատուբերկուլյոզային դեղամիջոցների` իզոնիազիդի և ռիֆամպիցինի նկատմամբ:
Տարեկան աշխարհում արձանագրվում է 0.5 մլն ԲԴԿ ՏԲ /ամենաբարձր ցուցանիշները` Արևելյան Եվրոպայում և Չինաստանի ծայրամասերում/ :
Ի՞նչ է իրենից ներկայացնում DOTS ռազմավարությունը:
          
Ներկայումս ԱՀԿ-ի կողմից մշակվել են ՏԲ-ի ախտորոշման /խորխի ուղղակի մանրադիտակային հետազոտություններ/ և հիվանդների բուժման / քիմիոթերապիայի կարճատև կուրս/ բավական արդյունավետ մեթոդներ` ԴՈՏՍ ռազմավարություն:
ԱՀԿ-ի կողմից առաջարկվող ՏԲ-ի դեմ պայքարի ռազմավարությունն իրենից ներկայացնում է միջոցառումների մի համակարգ, որն ուղղված են վերը նշված մեթոդների արդյունավետ կիրառմանը` հիվանդների հայտնաբերման և բուժման նպատակով:
Շատ երկրներ կիրառելով ԴՈԹՍ ռազմավարությունն` արդեն իսկ հասել են բավական բարձր ցուցանիշների և 1995թ-ին մոտ 80 երկիր սկսել է ներդնել ԴՈԹՍ ռազմավարությունը:
Վերջինս բաղկացած է հետևյալ 5 հիմնական բաղադրիչներից`
- Ազգային և ռեգիոնալ իշխանությունների կողմից մշտական աջակցություն ՏԲ-ի դեմ պայքարի ծրագրին;
- ՏԲ-ի հայտնաբերումը խորխի մանրադիտակային հետազոտության միջոցով բոլոր, տուբերկուլոզին բնորոշ գանգատներով, բուժ. հաստատություն դիմած անձանց շրջանում: Բավարար ռեսուրսներով երկրներում վերջնական ախտորոշումը կարող է հաստատվել խորխի ցանքսի արդյունքների հիման վրա;
- Ստանդարտ քիմիոթերապիայի կարճատև կուրս 6-8 ամսվա ընթացքում` անմիջական հսկողության տակ, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցված բժշկական ծառայությունների առկայության պայմաններում, ինչպես նաև սոցիալական աջակցության օրգանների հետ համագործակցելով;
- Անհրաժեշտ և բարձր որակի հակատուբերկուլոզային դեղամիջոցների կանոնավոր, անընդմեջ մատակարարումը;
- Գրանցման և հաշվետվությունների ստանդարտ համակարգ` հիմնված եռամսյակային հաշվետվությունների վերլուծության վրա, որը թույլ է տալիս գնահատել բոլոր հիվանդների բուժման ելքերը և ՏԲ-ի դեմ պայքարի ծրագրի արդյունավետությունն ամբողջությամբ: