Ներքին գործընկերներ

Առողջապահության նախարարություն

– ՏԲ -ի հսկողության ազգային ծրագիր (կենտրոնական գրասենյակ և մարզային համակարգողներ)

Արդարադատության նախարարություն,
   Պաշտպանության նախարարություն,
    Ներքին գործերի նախարարություն

– ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն

ՁԻԱՀ –ի կանխարգելման ազգային կենտրոն

– ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտ

– Ոչ պետական կազմակերպություններ (ՀԿ)
ntp - armenia

Արտաքին գործընկերներ

Գերմանիայի Դաշնային կառավարության ծրագիր (KfW, GOPA)

Կարմիր Խաչի միջազգային կոմիտե (ICRC)

Բժիշկներ առանց սահմանի ( MSF, Ֆրանսիա, Բելգիա)

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (WHO)

Գլոբալ Հիմնադրամ (The Global Fund to Fight AIDS, Tuberculosis and Malaria)

Ամկոր (UMCOR)

Գերմանական կառավարության աջակցությամբ (KfW Տուբերկուլոզի տարածաշրջանային հսկման ծրագիր հարավային Կովկասում)իրականացվում է DOTS ծրագրի ֆինանսավորում մինչև 2009 թ.:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցություն է տրամադրել DOTS իրականացմանը ազատազրկման վայրերում, ինչպես նաև ուղղորդման ազգային լաբորատորիայի հզորացմանը:

Բժիշկներ առանց սահմանի, Ֆրանսիա (ԲԱՍ Ֆրանսիա) - իրականացնում է Տուբերկուլոզի ինտեգրացված վարման ծրագիր Երևանի շրջաններում` սկսած 2005թ. սեպտեմբերից, ներառյալ DOTS-Plus փորձնական բաղադրիչ մինչև 30 MDR և PDR հիվանդների ներգրավմամբ (նոր դեպքերով), որոնք ամեն տարի ստանում են երկրորդ շարքի բուժում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) - տեխնիկական աջակցություն է տրամադրում տարածաշրջանային գրասենյակի միջոցով, որը գտնվում է Կոպենհագենում, ինչպես նաև հարավային Կովկասի գրասենյակի միջոցով. սահմանափակ աջակցություն ուսուցման և խորհրդատվության ոլորտում` Երկամյա Համագործակցության Համաձայնագրի (BCA) շրջանակներում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի 5 փուլով ‎ֆինանսավորվում է ՀՀ-ում Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի ուժեղացումը: