ntp - armenia

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2009

Դեկտեմբերի 19

                    

    Դեկտեմբերի 19-ից 20-ը Ծաղկաձոր քաղաքի "Յուպիտեր" հանգստյան տանը տեղի ունեցավ "Միացյալ ուժերով կանգնեցնել տուբերկուլոզը" զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տուբերկուլոզի իրազեկման դասընթացը:
    Դասընթացի ընթացքում ներկայացվեց` տուբերկուլոզ հիվանդությունը, ախտանիշները, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման սկզբունքները, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ԴՈՏՍ ռազմավարությունը, վիճակագրական տվյալները Հայաստանում եւ աշխարհում:
Հատուկ ընդգծվեց զանգվածային լրատվամիջոցների դերը ազգաբնակչությանը տուբերկուլոզ հիվանդության ախտանիշների եւ վերջիններիս ի հայտ գալու դեպքում հետագա քայլերի, մասին իրազեկելու, տուբերկուլոզի նկատմամբ խարանը նվազեցնելու գործում:
    Հանդիպմանը մասնակցում էին զանգվածային լրատվամիջոցների 20 ներկայացուցիչներ: Մասնակիցները որոշում կայացրեցին՝ հատուկ ուշադրություն դարձնել բնակչությանը լուսաբանվող տուբերկուլոզ հիվանդության վտանգավորության, վաղ հայտնաբերման, անվճար բուժսպասարկման եւ ճիշտ բուժման դեպքում բուժելիության մասին տեղեկատվությանը:

Դեկտեմբերի 14

                    

    Սույն թվականի դեկտեմբերի 14-ից 16-ը Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը կազմակերպել էր սեմինար՝ "Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի դեպքերի գրանցումը եւ հաշվառումը" թեմայով ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տուբերկուլոզի առումով գերակա խնդիրներ ունեցող 18 երկրների համար: Ընդհանուր առմամբ հանդիպմանը մասնակցում էին 40 ներկայացուցիչներ:
    Հանդիպման հիմնական նպատակն էր՝ Բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքերի գնահատման, մոնիթորինգի եւ համաճարակաբանակ հսկողության ազգային ներուժի հզորցման միջոցով բարելավել երկրներում Տուբերկուլոզի դեմ պայքարի մասին տեղեկատվությունը:
    Հայաստանից սեմինարին մասնակցում էին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Արթուր Թադեւոսյանը եւ վիճակագիր՝ Նառա Մեժլումյանը:

Դեկտեմբերի 7

                    

    Դեկտեմբերի 7-ից 11-ը "Առողջ եւ ներդաշնակ ընտանիք" Հասարակական Կազմակերպությունը "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում կազմակերպել է դասընթաց` "Բազմադեղակայուն տուբերկուլոզ ունեցող հիվանդների բուժում եւ վարում" թեմայով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ստացիոնարների եւ ամբուլատորիաների ֆթիզիատորների համար:
    Դասընթացը վարելու նպատակով հրավիրված էին ԱՀԿ-ի հետ համագործակցող Լատվիայի Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի վարման գիտահետազոտական կենտրոնի մասնագետները՝ Գունտա Կիրվելայտեն եւ Վիա Սկրիպչոնկան:

Դասընթացին ներկայացվեցին հետեւյալ թեմաները՝
  • Կանգնեցնել Տուբերկուլոզը, գլոբալ ծրագիր եւ ռազմավարություն;
  • Հակատուբերկուլոզային դեղորայք;
  • Վարակի հսկողության միջոցառումներ;
  • Հակատուբերկուլոզային դեղորայքի կողմնակի ազդեցություն եւ բուժման արդյունավետություն;
  • Բազմադեղակայուն տուբերկուլոզի գրանցման եւ հաշվետվության համակարգ:


  •     Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցում էին 22 ֆթիզիատոր: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ:

    Նոյեմբերի 24

       

        Սույն թվականի նոյեմբերի 24-ից 26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համաժողովը:
        Եռօրյա հանդիպմանը մասնակցում էին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը իրականացնող 19 երկրների Միջոցառումները համակարգող հանձնաժողովների (ՄՀՀ), Հիմնական ստացողների, ենթաստացողների, ինչպես նաև ԱՀԿ-ի, KfW բանկի, USAID-ի, UNICEF-ի և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների մոտ 400 ներկայացուցիչներ:
        Համաժողովի նպատակն էր` ներկայացնել Գլոբալ հիմնադրամի քարտուղարության կողմից վերանայված ձեռնարկները և գործընթացները, ստեղծել տարածաշրջանում արդյունավետ իրականացվող ծրագրերի փորձի փոխանակման համար անհրաժեշտ պայմանները, ընդգծել Գլոբալ հիմնադրամի կողմից աջակցություն ստացող ծրագրերի իրականացման գործում համայնքների և քաղաքացիական հասարակության դերը, քննարկել ՄՀՀ-ի գործառույթների օպտիմալացումը և մեկ անգամ ևս ընգծել տարածաշրջանում վերոնշյալ երեք հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը:
        Հայաստանի պատվիրակությունը՝ Գլոբալ հիմնադրամի Ծրագրերը համակարգող խմբի ղեկավարի գլխավորությամբ հանդիպեց Գլոբալ հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյանների և տարբեր երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
        Այդ հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրերի առաջընթացի ու ընդլայնման հետ կապված խնդիրները և հետագա համագործակցության համար ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:

    Հոկտեմբերի 15

       

        Հոկտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքի "Լանգենբեք-Վիրչոու" Բժշկական Գիտական Կենտրոնում տեղի ունեցավ "Տուբերկուլոզի Բեռլինյան Դեկլարացիա. ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի Տուբերկուլոզի դեմ պայքարի առավել առաջնահերթ երկրների հետևողականություն" թեմայով բարձրաստիճան հանդիպումը:
        Հանդիպմանը մասնակցում էին ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի 18 առավել առաջնահերթ երկրների առողջապահության նախարարությունների, ինչպես նաև ԱՀԿ-ի, Քաղաքացիական հասարակության, Հասարակական կազմակերպությունների, դոնորական կազմակերպությունների և հիվանդություններով ապրող մարդկանց ներկայացուցիչները:
        Հայաստանի Հարպետությունից հանդիպմանը մասնակցում էր՝ Վահան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետը և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավարը:
        Հանդիպման հիմնական խնդիրն էր՝ քննարկել Բեռլինյան Դեկլարացիայի կարևոր կետերից մեկի` ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակի հետևողականությունը:
        Հանդիպմանը քննարկվեցին՝ ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակի կարևորությունը; ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակի քաղաքականությունը և ծրագրավորման առանցքային կողմերը`
      - ՏԲ/ՄԻԱՎ հիվանդություններով ապրող մարդկանց ներգրավումը;
      - Նոր գործիքների և դեղորայքի անհրաժեշտությունը՝ ապահովելով համապատասխան կիրառումը և արդար մատչելիությունը;
      - Խարանի և խտրականության վերացումը:
    Հանդիպման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին վերանայել ՏԲ/ՄԻԱՎ հիվանդությունների կանխարգելման և խնամքի առկա քաղաքականությունը; սերտորեն համագործակցել ու միահամուռ քայլեր ձեռնարկել ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակի մոնիթորինգի և խնամքի բարելավման նպատակով:

    Սեպտեմբերի 25

        "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ՏԲ գծով շահագրգռված կողմերի եռամսյակային հանդիպման շրջանակներում կազմակերպել էր հանդիպում ՏԲ ԹԻՄ-ի հետ:
        ՏԲ ԹԻՄ-ը (Տուբերկուլոզի փորձագիտական աջակցության մեխանիզմ) մի մեխանիզմ է, որն օժանդակում է լավ համակարգված գործընկերների և փորձագիտական աջակցության ցանցի հասանելիությանը ՏԲ դեմ պայքարի միջոցառումներ իրականացնող բոլոր շահագրգիռ կողմերի համար:
        Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի բոլոր շահագրգիռ՝ պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
        Հանդիպման նպատակն էր՝ կազմել Հայաստանում ՏԲ դեմ պայքարի ոլորտում անհրաժեշտ փորձագիտական աջակցության աշխատանքների համաձայնեցված ցանկը:
        Հանդիպման ընթացքում ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի ՏԲ ԹԻՄ-ի ներկայացուցիչ՝ Մարտին վան դեն Բումը ներկայացրեց ՏԲ ԹԻՄ-ի գործունեության նպատակները, կառուցվածքը եւ հաջողությունները: Մասնակիցները, իրենց հերթին, ներկայացրեցին փորձագիտական աջակցության այն միջոցառումների ցանկը, որոնք, իրենց կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանում ՏԲ դեմ պայքարի աշխատանքներն իրականացնելու համար (որոնց ներկայումս չեն անդրադառնում ոչ պետությունը ոչ էլ այլ դոնոր կազմակերպությունները):

    Սեպտեմբերի 17

        Սեպտեմբերի 14-ից-18-ը ԱՀԿ-ի/ Կանաչ Լույսի Կոմիտեի մոնիթորինգային խումբը՝ Մասուդ Դարան, Դանիել Չեմտոբը եւ Վադիմ Տեստովը, գործնական այցով գտնվում էր Երեւանում: Այցի ընթացքում ներկայացվեց նախորդ այցի ժամանակ արված առաջարկությունների կատարման առաջընթացը: Փորձագետները այցելեցին Արմավիր մարզի տուբերկուլոզի դեմ պայքարի բուժ.հաստատություն, Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի նոր վերանորոգված դեղակայուն բաժանմունք, ազգային ռեֆերենս լաբորատորիա եւ ԲԴԿ ՏԲ կաբինետներ: Այցելության վերջում "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում սույն թվականի սեպտեմբերի 17-ից-18-ը կազմակերպվեց համաժողով տուբերկուլոզի դեմ պայքարի շահառուների հետ Բազմադեղակայուն տուբերկուլոզի կառավարման հինգ տարվա ազգային ծրագիրը վերջնականացնելու նպատակով:

    Սեպտեմբերի 16

        Ամերիկայի Կառավարության կողմից ֆինանսավորվող "Դրամաշնորհի Կառավարման Լուծումներ" կազմակերպության (Grant Management Solutions) Կառավարման բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերող փորձագետների խումբը՝ Իլեանա Ֆաջարդոն, Արա Խաչատրյանը, Սարա Նեթզերը եւ իրենց ղեկավար՝ Ելենա Դեցիման, սեպտեմբերի 10-ից 18-ը գործնական այցով գտնվում էր Երեւանում:
        Այցելության հիմնական նպատակն էր կամզակերպել Հայաստանում Գլոբալ հիմնադրամի հիմնական ստացողի կարողությունների հզորացման համաժողով դրամաշնորհների իրականացման հաջողությունը ապահովելու նպատակով: Համաժողովը տեղի ունեցավ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում սույն թվականի սեպտեմբերի 16-ին:
        Համաժողովին մասնակցում էին Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում գործող բոլոր շահագրգիռ՝ պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ 22 մասնակից:
        Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի հիմնական ստացողի գործառույթները եւ փոխադարձ աշխատանքը ենթաստացողների եւ Միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
        Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Գլոբալ Հիմնադրամի հիմնական պահանջները, աշխատանքի սկուզբունքները, կառուցվածքը, իրավունքները, պարտականությունները, համագործակցության շրջանակները եւ հաշվետվությունների շղթան:

    Սեպտեմբերի 8

        "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ "Օժանդակություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի" դրամաշնորհի Հիմնական ստացողների՝ "Առաքելություն Արեւելք"-ի միջազգային կազմակերպության աշխատանքային խմբի եւ ՀՀ ԱՆ-ի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի հանդիպումը:
        Հանդիպմանը քննարկվեցին Շարունակական մեխանիզմով ֆինանսավորման ՄԻԱՎ/ՁԻԱՀ դրամաշնորհի հաստատման համար անհրաժեշտ մի շարք ծրագրային ուղղումները, դրամաշնորհի շրջանակներում իրականացվող ապագա գործողությունները եւ համատեղ աշխատանքները:

    Հուլիսի 31


        Այսօր վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի կազմում գործող Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզային բաժանմունքը:
        Այս 90 մահճակալանոց բաժանմունքը հագեցված է ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն կտա լիարժեք կերպով պահպանել տուբերկուլոզի վարակի վերահսկման կանոնները: Բաժանմունքը վերանորագվել և կահավորվել է "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի" շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ‎ֆինանսական աջակցությամբ: Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզային բաժանմունքի բացումը իրականացրեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար՝ Հարություն Քուշկյանը:
        Բացման արարողությանը մասնակցում էին առողջապահության նախարարության պաշտոնյաներ, տուբերկուլոզ հիվանդության դեմ պայքարի ոլորտի շահառու միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները:

    Հունիսի 27-28


        Սույն թվականի հունիսի 27-28 Ծաղկաձորում տեղի ունեցավ "Միացյալ ուժերով կանգնեցնել տուբերկուլոզը" զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տուբերկուլոզի իրազեկման դասընթացը:
        Դասընթացի ընթացքում ներկայացվեց` տուբերկուլոզ հիվանդությունը, ախտանիշները, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման սկզբունքները, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ԴՈՏՍ ռազմավարությունը, վիճակագրական տվյալները Հայաստանում եւ աշխարհում:
    Հատուկ ընդգծվեց զանգվածային լրատվամիջոցների դերը տուբերկուլոզ հիվանդության նկատմամբ խարանը նվազեցնելու գործում: Մասնակիցները քննարկեցին հիվանդության մասին սխալ տեղեկատվություն տարածելու վտանգավոր հետևանքները: Քննարկման արդյունքում մեկ անգամ եւս ընդգծվեց անհրաժեշտությունը ազգաբնակչությանը իրազեկելու, որ տուբերկուլոզը բուժվող հիվանդություն է, եւ նրա հայտնաբերումը, ախտորոշումը եւ բուժումը իրականացվում է անվճար:
        Հանդիպմանը մասնակցում էին զանգվածային լրատվամիջոցների 25 ներկայացուցիչներ: Մասնակիցները որոշում կայացրեցին՝ լուսաբանել եւ տեղեկացնել բնակչությանը տուբերկուլոզ հիվանդության վտանգավորության, վաղ հայտնաբերման եւ ճիշտ բուժման կարեւորության մասին:

    Հունիսի 1


        Ամերիկայի Կառավարության կողմից ֆինանսավորվող "Դրամաշնորհի Կառավարման Լուծումներ" կազմակերպության (Grant Management Solutions) Մոնիթորինգի եւ Գնահատման բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերող փորձագետների խումբը՝ Չակ Դիկենսոնը, Մարիլու Կոստելլոն եւ Սլավեա Չանկովան, հունիսի 1-ից 13-ը գործնական այցով գտնվում էր Երեւանում: Այցելության հիմնական նպատակն էր կամզակերպել Մոնիթորինգի եւ գնահատման համակարգերի հզորացման համաժողով: Համաժողովը տեղի ունեցավ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում սույն թվականի հունիսի 9-ից 10-ը:
        Համաժողովին մասնակցում էին տուբերկուլոզի բնագավառում գործող բոլոր շահագրգիռ՝ պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ 32 մասնակից:
        Հանդիպման ընթացքում օգտագործվեց Գլոբալ Հիմնադրամի կողմից մշակված Մոնիթորինգի եւ գնահատման համակարգերը գնահատող գործիքը, որը բաղկացած է հետեւյալ չորս բաժիններից՝ մոնիթորինգի եւ գնահատման պլան, կառավարման միավոր, տվյալների հավաքագրում եւ հաշվետվություն բուժ.հաստատություններում եւ համայնքում:
        Հանդիպման նպատակն էր՝ վերոնշյալ գործիքի միջոցով հայտնաբերել մոնիթորինգի եւ գնահատման համակարգերի ուժեղ եւ թույլ կողմերը, մշակել մոնիթորինգի եւ գնահատման հզորացման գործողությունների նախնական ցանկ, որի հիման վրա պետք է մշակվի Մոնիթորինգի եւ գնահատման ազգային պլան:

    Ապրիլի 1

          

        Սույն թվականի ապրիլի 1-ից 3-ը Չիանստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ բազմադեղակայուն և գերդեղակայուն տուբերկուլոզի մեծ բեռ ունեցող երկրների նախարարական համաժողովն, որը նվիրված էր "Գլոբալ մակարդակով տուբերկուլոզի դեմ պայքարին և հիվանդների բժշկական օգնությանը":
        Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար՝ Վահան Պողոսյանը:
        Եռօրյա համաժողովին մասնակցում էին ԱՀԿ-ի, Բիլլ և Մելինդա Գեյտս Հիմնադրամի, Չինաստանի առողջապահության նախարարության, տուբերկուլոզի մեծ բեռ ունեցող 27 երկրների առողջապահության նախարարներ և բարձր պաշտոնյաներ, զարգացման բանկերի, հիմնադրամների, դեղագործական և ախտորոշիչ մասնավոր ընկերությունների, գիտահետազոտական հաստատությունների և տեխնիկական գործակալությունների մոտ 250 ներկայացուցիչներ:
        Մասնակիցների կողմից ընդունվեց "Գործողությունների Կանչ" վերնագրով փաստաթուղթը, որն ուղղված է բազմադեղակայուն և գերդեղակայուն տուբերկուլոզի կանխարգելման, բուժման և խնամքի համակարգված պլանավորմանը և մինչև 2015թ. բազմադեղակայուն տուբերկուլոզի ախտորոշման և բուժման մատչելիության ապահովմանը:
    (Նորության հիմնական էջը` http://www.who.int/tb/features_archive/health_ministers_beijing/en/index.html)

    Մարտի 24

    ‫     Մարտի 24-ին Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարային օրվա կապակցությամբ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում տուբերկուլոզի բնագավառում շահագրգիռ կազմակերպությունների՝ "Բժիշկներ առանց սահմանների" /Ֆրանսիա/ կազմակերպության հայաստանյան առաքելության, ԳՈՊԱ/ԷՊՈՍ խորհրդատուներ կազմակերպության, Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի, Հայկական Կարմիր Խաչի Ընկերության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
        Հանդիպմանը մասնակցում էին Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար՝ Վ. Պողոսյանը, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի" տնօրեն՝ Ա. Թադևոսյանը, գրասենյակի մասնագետները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար՝ Ս. Իրբեն:
        Վ. Պողոսյանը ընթերցեց ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը և ներկայացրեց տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը Հայաստանում, վիճակագրական ցուցանիշները, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:
        Ս. Իրբեն խոսեց Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում իրականացվող ծրագրի և Գլոբալ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին: Նա ընդգծեց ծրագրի արդյունավետ իրականացման կորևորությունը:
        Ս. Կալոնը ներկայացրեց "Բշիժկներ առանց սահմանների" /Ֆրանսիա/ կազմակերպության հայաստանյան առաքելության կողմից իրականացվող դեղակայուն տուբերկուլոզի բուժմանն ուղղված պիլոտային ծրագիրը և այն Երևան քաղաքում ընդլայնելու նպատակով իրականացվող քայլերը:

    Մարտի 19

        Մարտի 24-ի Տուբերկուլոզի միջազգային օրվա կապակցությամբ "ԱՐ" հեռուստաալիքի "Օրրան" հաղորդաշարը նվիրված էր սոցիալական նշանակություն ունեցող տուբերկուլոզ հիվանդությանը: Հանդիպմանը հրավիրված էին Հայաստանում տուբերկուլոզով զբաղվող հիմնական կառույցների՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի, "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի ներկայացուցիչները:
        ՀՀ առողջապահության նախարարության բուժ.օգնության կազմակերպման վարչության պետ՝ Վ. Պողոսյանը, ներկայացրեց հանրապետությունում տուբերկուլոզի վիճակագրական տվյալները, հիմնախնդիրները եւ լուսաբանման ընդլայնման անհրաժեշտությունը՝ տուբերկուլոզի հետ կապված խարանը նվազեցնելու նպատակով: Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրեն՝ Մ. Մկրտչյանը եւս հնչեցրեց տուբերկուլոզի հետ կապված խարանը նվազեցնելու կարեւորությունը եւ պետության կողմից տուբերկուլոզի վաղ աղտորոշման եւ բուժման համար ստեղծվաց անհրաժեշտ պայմանները:
        Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն՝ Ա. Թադեւոսյանը, նշեց տուբերկուլոզ հիվանդության զարգացման նպաստող պայմաններն եւ այն ախտանիշները, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկական խորհրդատվության: Ն. Մաթեւոսյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության առողջապահական ծրագրերի համակարգողը, խոսեց տուբերկուլոզով հիվանդներին Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում տրամադրվող սոցիալական աջակցության մասին:
        Հաղորդման ընթացքում նշվեց, որ տուբերկուլոզը բուժվող հիվանդություն է: Եւ նրա բուժումը ամբողջ ծավալով Հայաստանում իրականացվում է պետ. պատվերի շրջանակներում՝ անվճար:

    Մարտի 3

    ‫     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՄՀՀ-ին կից ՏԲ աշխատանքային խմբի մասնակիցների հետ:
        Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
      1. Երևանում ԲԴԿ-ՏԲ կաբինետներ բացելու պոլիկլինիկաների ընտրության չափանիշները,
      2. ԲԴԿ-ՏԲ-ով հիվանդների հակատուբերկուլոզային դեղամիջոցների կողմնակի ազդեցության կառավարման, ինչպես նաև բուժման ընթացքում անհրաժեշտ նեղ մասնագետների խորհրդատվության կազմակերպման հարցը,
      3. Մարզի ընտրությունը՝ ԲԴԿ-ՏԲ կաբինետ բացելու նպատակով
        Որոշվեց՝
        1. Այցելել Քանաքեռ-Զեյթուն համայնքի "Քանաքեռ-Զեյթուն" բժշկական կենտրոնը և Էրեբունի համայնքի "Գրիգոր Նարեկացի" բժշկական կենտրոնը՝ Երևան քաղաքում 2 ԲԴԿ-ՏԲ կաբինետներ բացելու նպատակով: Այդ դեպքում 5 գործող ԴԿ-ՏԲ կաբինետների հետ /"Արմենիա" բժշկական կենտրոն; "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն; N19 պոլիկլինիկա; N12 պոլիկլինիկա; "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոն/ համատեղ հնարավոր կլինի ընդգրկել Երևանի ամբողջ բնակչությունը:
        2. Քննարկել Երևանի "Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր" ՓԲԸ-ում նեղ մասնագետների կաբինետներ բացելու նպատակահարմարությունը:
        3. Այցելել Էջմիածին և Արմավիր քաղաքները՝ Արմավիր մարզում 2 ԲԴԿ-ՏԲ կաբինետներ բացելու նպատակով:
        Այդ կաբինետները կիրականացնեն ԴՈԹՍ+ և կվերահսկեն ամբուլատոր կետերը, որոնք հեռավոր գյուղերում կիրականացնեն ԴՈԹՍ+:
        Միաժամանակ ընտրել ևս երկու մարզ հետագայում ԲԴԿ-ՏԲ բուժման ծրագրում ընդգրկելու նպատակով:

    Փետրվարի 26

        ՀՀ ԱՆ փոխնախարար՝ Ա. Մանուկյանը հանդիպեց Գլոբալ հիմնադրամի "ՀՀ-ում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում" ծրագիրը համակարգող խմբի ղեկավար՝ Վ.Պողոսյանի և խմբի անդամների հետ:
        Հանդիպման ընթացքում Վ. Պողոսյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր իրավիճակը, ներկայիս խնդիրները և նախատեսվող գործողությունները: Քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված դժվարությունները և հաղթահարման ուղիները:
        Ա. Մանուկյանը խմբի յուրաքանչյուր անդամին հանձնարարեց կարճ ժամանակահատվածում իրականացնել քննարկված գործողությունները և ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները:

    Փետրվարի 10

    ntp - armenia     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Գլոբալ Հիմնադրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի ղեկավար՝ Վ. Պողոսյանը և "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ա. Թադևոսյանը հանդիպեցին ՄՀՀ-ին կից ստեղծված Տուբերկուլոզի դեմ պայքարի և Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի աշխատանքային խմբերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝ Կ. Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ՝ Ռ. Սուքիասյանը, Հայաստանում ԳՕՊԱ/ԷՊՈՍ Խորհրդատուներ" կազմակերպության նախագծի համակարգող՝ Հ. Ասլանյանը:
        Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային խմբերի հետագա գործունեությունը, աշխատանքային պլանի մշակումը, անհապաղ լուծում պահանջող խնդիրները, բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման առանձնահատկությունները/ բարդությունները և կողմնակի ազդեցությունների բուժումը:

    Հունվարի 26-27

    ntp - armenia     Հայաստանում աշխատանքային այցով էին գտնվում "MSH" կազմակերպության միջազգային փորձագետներ՝ Ռ.Մեմորիան և Գ.Բաստոսը:
        Այցի նպատակն էր` Հայաստանում ներդնել տուբերկուլոզով հիվանդների տվյալների մուտքագրման, պահպանման և վերլուծման էլեկտրոնային բազա /e-Manager/: "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մարզային համակարգողների հետ՝ տվյալների բազայի ստեղծման հետ կապված խնդիրները և աշխատանքի առանձնահատկությունները քննարկելու նպատակով:

    Հունվարի 26

        "Բժիշկներ առանց սահմանների" Հայաստանյան առաքելության ղեկավար՝ Ք. Ֆերրիյեն հանդիպել է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գիտական ղեկավար՝ Վ. Պողոսյանի հետ:
        Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր բացված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների ներկայիս վիճակը և դեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի ընդլայնման հետ կապված հարցերը:
        Որոշվել է, որ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ը և "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելությունը համատեղ մշակեն հետագա գործողությունների պլան՝ Երևանի ամբողջ բնակչությանը դեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրում ընդգրկելու նպատակով:

    Հունվարի 22-23

    ntp - armenia     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում ՄԱԿ-ի ծրագրի ծառայությունների գրասենյակի տեղային գործակալի տարածաշրջանային համակարգող՝ Ա.Չոբանյանը և հայաստանյան ծրագրի ներկայացուցիչներն՝ Ա.Ասլանյանը և Ա.Կոջոյանը, հանդիպեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի բժկական օգնության կազմակերպման վարչության պետ, Գլոբալ Հիմնարդրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի ղեկավար՝ Վ.Պողոսյանի, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ա.Թադևոսյանի, Հայաստանում "ԳՕՊԱ/ԷՊՈՍ Խորհրդատուներ" կազմակերպության նախագծի համակարգող՝ Հ.Ասլանյանի և Գլոբալ Հիմնարդրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի անդամների հետ:
        Հանդիպման ընթացքում քննարկեցին Գլոբալ հիմնադրամի 8-րդ Շրջանի "Ընդլայնել դեղակայուն տուբերկուլոզի կառավարումը" դրամաշնորհի Հիմնական ստացողի կարողությունները և հետագա քայլերը:

    Հունվարի 20

    ntp - armenia     Առողջապահության նախարարությունում ՄԱԿ-ի ծրագրի ծառայությունների գրասենյակի տեղային գործակալի տարածաշրջանային համակարգող՝ Ա.Չոբանյանը և հայաստանյան ծրագրի ներկայացուցիչներ՝ Ա.Ասլանյանը և Ա.Կոջոյանը, հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա.Մանուկյանի, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար՝ Գ.Սայադյանի և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժկական օգնության կազմակերպման վարչության պետ, Գլոբալ Հիմնարդրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի ղեկավար՝ Վ.Պողոսյանի հետ:
        Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի հիմնական ստացողի ներկայիս խնդիրները, հետագա քայլերը և լուծման ուղիները:

    Հունվարի 19

    ntp - armenia     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՄՀՀ-ին կից Տուբերկուլոզի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
        Հանդիպմանը մասնակցում էին՝ "Երևանի քաղաքային դիսպանսեր" ՓԲԸ-ի տնօրեն՝ Մ.Մկրտչյանը, "Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ" ՀԿ-ի համանախագահ՝ Հ.Մադոյանը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի "Առողջությունը կալանավայրերում" ծրագրի պատասխանատու՝ Դ.Աթաջանյանը, Գլոբալ Հիմնադրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ՝ Ա.Թոռչյանը, Հայաստանում "ԳՕՊԱ/ԷՊՈՍ Խորհրդատուներ" կազմակերպության նախագծի համակարգող՝ Հ. Ասլանյանը, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ա.Թադևոսյանը, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի համաճարակաբան՝ Ն.Հովհաննիսյանը և Գլոբալ Հիմնարդրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի օգնական՝ Մ.Սիմոնյանը:
        Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կանաչ Լույսի Կոմիտեի փորձագետ՝ Սալմաան Քեշավջիի 2008թ. սեպտեմբերի 28-ից հոկտոմբերի 1-ը կատարած այցի արդյունքում պատրաստած հաշվետվության դիտողություններն և առաջարկությունները: Որոշվեց մշակել հետագա գործողությունների ծրագրի նախագիծը և ներկայացնել խմբի անդամներին առաջարկությունների և դիտողությունների: Հաջորդ հանդիպմանը կմշակվի վերջնական տարբերակը և կներկայացվի Կանաչ Լույսի Կոմիտե և Գլոբալ հիմնադրամ:

    Հունվարի 12

    ntp - armenia     Հունվարի 12-ից 16-ը մեկ շաբաթյա այցով Հայաստանում էր գտնվում ՄԱԿ-ի ծրագրերի ծառայությունների տեղային գործակալի գնումների փորձագետ՝ Պաուլ Սփայվեյը:
        Այցի նպատակն էր՝ գնահատել Գլոբալ հիմնադրամի 8-րդ Շրջանի "Ընդլայնել դեղակայուն տուբերկուլոզի կառավարումը" դրամաշնորհի Հիմնական ստացողի կարողությունները:
        Այցի սկզբում Պ.Սփայվեյը հանդիպեց ՀՀ ԱՆ աշխատակազմի Բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Գլոբալ Հիմնադրամի ծրագրի իրականացման համակարգող խմբի ղեկավար՝ Վ. Պողոսյանին և խմբի մյուս անդամներին: Հանդիպման ժամանակ գնումների փորձագետը ներկայացրեց այցի նպատակը և գնահատման համար անհարաժեշտ հարցերի ցանկը:
        Այցի ընթացքում Պ. Սփայվեյը այցելեց "Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր" ՓԲԸ, ՀՀ ԱՆ աշխատակազմի Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժին; ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և վերահսկողության բաժին; ՀՀ ԱՆ "Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն" ՊՈԱԿ-ի պահեստ; ՀՀ ԱՆ "Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն" ՓԲԸ; Պետական գնումների գործակալություն և "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության գրասենյակ:
        Այցի վերջում փորձագետը կրկին հանդիպեց Վ. Պողոսյանին և ներկայցրեց իր կողմից կատարված աշխատանքը: Նա գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների և անձնակազմի բարձր մասնագիտական պատրաստվածության համար, ինչը փորձագետի կարծիքով ամուր հիմք է ծառայում դրամաշնորհի ստացման համար: Ներկայացրեց առաջարկություններ հետագա աշխատամնքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: