|
Դեկտեմբերի 27
    Դեկտեմբերի 27-ին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մարզային համակարգողների և հակատուբերկուլոզային ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ:     Հանդիպման ընթացքում ներկայացվեցին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ԴՈՏՍ ռազմավարությունը և նրա կիրառումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում", Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին 2009թ. չափորոշիչը և քննարկվեցին նրանում կատարված փուփուխությունները: |
|
Դեկտեմբերի 13-14
    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի դեկտեմբերի 12-ի հրամանով N 1835-Ա, սույն թվականի դեկտեմբերի 13-ից - 14-ը կազմակերպվել է տուբերկուլոզ հիվանդության իրազեկման դասընթաց՝ "Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլոզ", զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար: Վերապատրաստման դասընթացը տեղի է ունեցել քաղաք Ծաղկաձորում, "Կեչառիս" հանգստյան տանը:    Դասընթացի նպատակն էր զանգվածային լրատվական միջոցներին ներգրավել ազգաբնակչությանը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման գործում: Դասընթացը վարում էին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի համաճարակաբան՝ Ն. Հովաննիսյանը և "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի վիճակագիր՝ Ն. Մեժլումյանը:     Դասընթացի ընթացքում ներկայացվել են՝ ինչպես է ներկայումս իրականացվում տուբերկուլոզի դեմ պայքարը ամբողջ աշխարհում և ՀՀ-ում; ինչպիսին են առկա խնդիրները; լուծման ուղիները; ԶԼՄ-ների դերը հասարակությանը տուբերկուլոզի ախտանիշներին ծանոթացնելու, տուբերկուլոզի խարանը նվազեցնելու և բուժման անընդհատությունը ապահովելու գործում: Մատուցվել են Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում առ այսօր իրականացված միջոցառումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, ցուցադրվել են տեսաֆիլմեր: Մասնակիցներին տրվել են վկայականներ: Դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում գործող 19 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները և ՀՀ ԱՆ խորհրդական՝ Ռ.Գևորգյանը: |
|
Դեկտեմբերի 12
    "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ 2007-2015թթ. Ազգային ծրագրի 6, 8, 9 ռազմավարություններով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող խմբի և ենթախմբերի հանդիպում-հավաք:    Ազգաբնակչության լուսաբանման-տեղեկատվական միջոցառումները կազմակերպող և համակարգող ենթախմբի ղեկավար՝ Հ. Ասլանյանը, ՏԲ/ՄԻԱՎ/ՁԻԱՀ համակցված վարակի վերաբերյալ հարցերը համակարգող աշխատանքային ենթախմբի ղեկավար՝ Ա.Պապոյանը, Քաղաքացիական և քրեակատարողական ոլորտներում հակատուբերկուլոզային գործառույթները համակարգող աշխատանքային ենթախմբի ղեկավար՝ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեցին ըստ ռազմավարությունների ընդհանուր աշխատանքային պլաններ 5 տարվա կտրվածքով, մեկ անգամ ևս հստակեցրեցին ենթախմբերի անդամների կազմերը և խոսեցին ենթախմբերում հանդիպումների մասին: Քննարկումների արդյունքում որոշվեց հաջորդ հանդիպման ժամանակ (19.12.2008) համակարգող խմբի հաստատմանը ներկայացնել ենթախմբերի կողմից 5 տարվա կտրվածքով մշակված ընդհանուր միջոցառումների, տարանջատված տեսքով, հստակ գործողությունների պլանը՝ ըստ ժամանակացույցի: |
|
Դեկտեմբերի 11-12     2008թ. դեկտեմբերի 11-ից-12-ը Երևանում էին գտնվում ԿֆՎ բանկի աջակցությամբ կովկասյան երկրներում իրականացվող "Կովկասում Տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի" խորհրդատուները ԳՈՊԱ/ԷՊՈՍ կազմակերպության տարածաշրջանային նախագծի ղեկավար` Պիտեր Ռիմեռսմանը, և նախագծի փորձագետ, ճարտարապետ՝ Յորգեն Էբները:    ՀՀ ՏԱԾ-ի ղեկավար Վ.Պողոսյանի հետ խորհրդատուների հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին 2009թ. համար գնված դեղերի ստացման և 2010-2011թթ. համար անհրաժեշտ դեղերի և լաբորատոր ծախսանյութերի նոր հայտերի ձևավորման, 2009թ. տեղեկատվական-լուսավորչական քարոզարշավի կազմակերպման, Աբովյանի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի համար ռենտգեն սարքավորումների մոտալուտ առաքման և տեղադրման, ինչպես նաև Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման և կահավորման հարցերը:     Այնուհետև, հյուրերը այցելեցին Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր և Հայգյուղշիննախագիծ` ծանոթանալու նախատեսվող վերանորոգման համար անհրաժեշտ ճարտարապետական նախագծի և տնտեսական հաշվարկների իրականացման ընթացքին: Նախագծային փաստաթղթերի նախնական տարբերակի փորձաքննության արդյունքում /ունենալով նաև ԲԱՍ-ի վիրաբույժի խորհրդատվությունը/ և համապատասխան բանակցությունների հիման վրա ԳՈՊԱ և Հայգյուղշիննախագիծ կազմակերպությունների միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի նախագծման աշխատանքները կավարտվեն 2009թ. փետրվարին, այնուհետև տեղի կունենա մրցույթ և շինարարի ընտրություն: Պլանավորվում է ավարտել վերանորոգումը 2009թ. նոյեմբերին: |
|
Դեկտեմբերի 4
    Տեղի է ունեցել ՀՀ-ում "Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում" DOTS+ ռազմավարության ներդրման նախապատրաստական աշխատանքներով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ռեֆերենս լաբորատորիայի վարիչը, Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրենը, "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության և "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:    Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝ հակատւբերկուլոզային ծառայության ուղեցույցը և հաշվետվական ձևերը: ԲԱՍ-ի հայաստանյան առաքելության կողմից ներկայացվեց N1208/047 փաստաթուղթը՝ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ԲԱՍ-ի "Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում" փորձարարական ծրագրի կազմակերպման եռակողմ համաձայնագրի և փոխըմբռնման հուշագրի ժամկետները երկարացնելու վերաբերյալ:     Քննարկման արդյունքում որոշվեց առաջարկություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն՝ վերը նշված հուշագրով նախատեսված պայմանագրի գործողության ժամկետները երկարացնելու մինչև 2009 թվականի հունիսի 30-ը: |
|
Դեկտեմբերի 2     ՀՀ առողջապահության նախարարի 2008թ. նոյեմբերի 11-ի N 1615-Ա հրամանով նախատեսվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Մանուկյանին վերապահել Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում" դրամաշնորհային ծրագրի համակարգման իրականացումը՝ ՀՀ ԱՆ վերապահված քաղաքականության շրջանակներում:    Դեկտեմբերի 2-ին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա.Մանուկյանը հանդիպեց Գլոբալ Հիմնարդրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի և ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընթացիկ հարցերը, քննարկվեցին կազմակերպչական և հետագա գործողությունների համակարգման հարցերը: |
|
Նոյեմբերի 28     Տեղի է ունեցել ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի և ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը:    Հանդիպման ժամանակ քննարկվեց՝ բուժաշխատողի անմիջական հսկողության ներքո տուբերկուլոզով հիվանդների բուժման գործընթացը:     ՀՀ առողջապահության նախարարի 22.10.2008թ. թիվ 1509-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ վերոնշյալ գործընթացը իրականացնելու նպատակով: Համաձային այդ հրամանի "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կազմակերպում է մշտական դիտարկումներ՝ ներգրավելով մարզային համակարգողներին: |
|
Նոյեմբերի 25     Հանդիպել են Գլոբալ Հիմնադրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խումբը, ՀՀ-ում ԳՈՊԱ/ԷՊՈՍ-ի խորհրդատվական նախագծի համակարգողը, "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրենը և ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի ներկայացուցիչները:Քննարկվեցին՝ 1. Դեղորայքի պատվերի վերջնականացումը: 2. Դրամաշնորհային ծրագրի հինգերորդ շրջանի երկրորդ փուլի և ութերորդ շրջանի առաջին փուլերի ծրագրերի միավորումը:
|
|
Նոյեմբերի 21     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ 2007-2015թթ. Ազգային ծրագրի 6, 8, 9 ռազմավարություններով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող խմբի հանդիպումը: Ստեղծվեցին հետևյալ ենթախմբերը`
2. Քաղաքացիական և քրեակատարողական ոլորտներում համակարգող աշխատանքային խումբ; 3. Ազգաբնակչության լուսաբանման-տեղեկատվական միջոցառումները կազմակերպող և համակարգող աշխատանքային խումբ:     Քննարկման արդյունքում որոշվեց, որ բոլոր շահագրգիռ կողմերը մինչև նոյեմբերի 26-ը ենթախմբերի ղեկավարներին ուղարկեն առաջարկված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները: Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ (12.12.2008) ենթախմբերի ղեկավարները կներկայացնեն միջոցառումների վերջնական ծրագիրը և իրականացման ժամանակահատվածները:     Հանդիպմանը մասնակցում էին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի" -ի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, ՀՀ-ում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգող խմբի, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր Խաչի, GOPA/EPOS-ի, և "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության ներկայացուցիչները: |
|
Նոյեմբերի 20     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՀՀ-ում "Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում" DOTS+ ռազմավարության ներդրման նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը նվիրված հերթական հանդիպումը:    Հանդիպմանը մասնակցում էին Ն. Մեժլումյանը` "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ"-ի վիճակագիր, Ն. Հովհաննիսյանը՝ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ"-ի համաճարակաբան, Ս.Կալոնը` "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության համակարգող, Ք. Ֆերրիեն՝ "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության ղեկավար, Ա.Միրզոյանը` Ազգային ռեֆերենս լաբորատորիայի վարիչ, Ն. Մարգարյանը՝ ՀՀ գլխավոր ֆթիզիատոր, Լ. Մարկոսյանը` "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ"-ի Ֆթիզիատոր, Գ. Տատուրյանը՝ "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ"-ի Ֆթիզիատոր և Կ.Բուռնազյանը՝ "Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր" ՓԲԸ-ի դիսպանսերական գծով փոխտնօրեն:     Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտողությունները և առաջարկությունները ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի գրասենյակի մասնագետների կողմից մշակված Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի "Դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ամբուլատոր և հիվանդանոցային բուժման կազմակերպում" դրույթների նախնական տարբերակի վերաբերյալ: Ն. Մեժլումյանը ներկայացրեց դեղորայքակայուն հիվանդների ԱՀԿ հաշվետվական ձևերի հայերեն տարբերակները, որի վերաբերյալ մասնակիցները մյուս հանդիպման ժամանակ կներկայացնեն իրենց դիտողություններն ու առաջարկները: |
|
Նոյեմբերի 15
    Ս.թ. Նոյեմբերի 11-15 MSH (Management Sciences for Health, Inc.) կազմակերպության հրավերով "Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի" ներկայացուցիչների խումբը, որը գլխավորում էր գրասենյակի ղեկավար` Ա.Թադևոսյանը, մասնակցեց Թբիլիսիում կազմակերպված սեմինարներին, որոնց նպատակն էր ծանոթացնել "e-TB Manager" համակարգչային ծրագրի հետ: Տվյալ ծրագիրը նախատեսված է տուբերկուլոզով հիվանդների բուժման և տրվող դեղորայքի վերաբերյալ տվյալների բազա ստեղծելու և սպասարկելու համար:    Սեմինարներին մասնակցում էին նաև Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունները: Առաջարկվեց ներդնել այդ ծրագիրը ներկայացված հանրապետություններում, որի նպատակն է բարձրացնել տեղեկատվության հավաքագրման և մշակման, ինչպես նաև դեղորայքի բաշխման որակը և արագությունը:     Ձեռք բերվեց նախնական համաձայնություն քննարկել այդ հարցը տեղերում: |
|
Նոյեմբերի 13
    "Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում" DOTS+ ռազմավարության ներդրման նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը նվիրված հերթական հանդիպմանը մասնակցում էին Մ.Մկրտչյանը` Դեղորայքակայուն ձևերի բուժման կազմակերպման պատասխանատու, աշխատանքային խմբի ղեկավար; Ս.Կալոնը` "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության համակարգող; Ա.Միրզոյանը` Ազգային ռեֆերենս լաբորատորիայի վարիչ; Ն.Մեժլումյանը`"Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ"-ի վիճակագիր; Ն. Մարգարյանը ` ՀՀ գլխավոր ֆթիզիատոր; Լ.Մարկոսյանը` "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ"-ի Ֆթիզիատոր և Հրայր Ասլանյանը` "GOPA EPOS խորհրդատուներ" կազմակերպության ներկայացուցիչ:    Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կարծիքները, խորհուրդներն ու մեկնաբանությունները ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի մասնագետների կողմից մշակված պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի "Դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ամբուլատոր և հիվանդանոցային բուժման կազմակերպում" դրույթների վերաբերյալ: |
|
Նոյեմբերի 7
    "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար՝ Վ. Պողոսյանը հանդիպեց Երևան քաղաքի հակատուբերկուլոզային սպասարկում իրականացնող բուժհաստատությունների տնօրենների, բուժական/պոլիկլինիկական գծով փոխտնօրենների, ֆթիզիատորների, ՏԲ բուժքույրերի լաբորատորիաների բժիշկների և բուժքույրերի, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մարզային համակարգողների հետ:    Հանդիպման նպատակն էր հստակեցնել 2009թ. "Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի" առանձին գլուխներում կատարված փոփոխությունները և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ԴՈԹՍ ռազմավարության պահանջների լիարժեք կազմակերպման ապահովումը: |
|
Նոյեմբերի 5
    "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ա. Թադեվոսյանը հանդիպեց Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հակատուբերկուլոզային սպասարկում իրականացնող բուժհաստատությունների տնօրենների, բուժական/պոլիկլինիկական գծով փոխտնօրենների, ֆթիզիատորների, ՏԲ բուժքույրերի լաբորատորիաների բժիշկների և բուժքույրերի, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մարզային համակարգողների հետ:    Հանդիպման նպատակն էր հստակեցնել 2009թ. "Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի" առանձին գլուխներում կատարված փոփոխությունները և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ԴՈԹՍ ռազմավարության պահանջների լիարժեք կազմակերպման ապահովումը: |
|
Նոյեմբերի 4     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ա. Թադեվոսյանը հանդիպեց Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի հակատուբերկուլոզային սպասարկում իրականացնող բուժհաստատությունների տնօրենների, բուժական/պոլիկլինիկական գծով փոխտնօրենների, ֆթիզիատորների, ՏԲ բուժքույրերի լաբորատորիաների բժիշկների և բուժքույրերի, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մարզային համակարգողների հետ:    Հանդիպման նպատակն էր հստակեցնել 2009թ. "Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի" առանձին գլուխներում կատարված փոփոխությունները և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ԴՈԹՍ ռազմավարության պահանջներ լիարժեք կազմակերպման ապահովումը: |
|
Նոյեմբերի 3-4     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում կազմակերպվել է դասընթաց հետևյալ թեմաներով՝
2. Երկրորդ շարքի հակատուբերկուլոզային դեղերի թունավոր ազդեցություն և կողմնակի ազդեցության կառավարում; 3. Դեղորայքակայուն տուբերկուլոզի կառավարում, ռեժիմի ընտրություն և բուժման ռազմավարույթուն; 4. Դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման անբարեհաջող ելքերի կառավարում. ռիսկի գործոններ, կանխատեսում, վիրաբուժական և կոլապսոթերապիայի մեթոդներ; 5. Բուժման հետևողականության հետ կապված խնդիրների լուծման ուղիներ: Դասընթացին մասնակցում էին "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ի աշխատակիցները և ՏԲ մասնագետները: |
|
Հոկտեմբերի 23     "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ" ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՀՀ-ում "Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում" DOTS+ ռազմավարության ներդրման նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը նվիրված հանդիպում:Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի "Դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ամբուլատոր և հիվանդանոցային բուժման կազմակերպում" գլխի դրույթները՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.
|
|
Հոկտեմբերի 16     Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Դեղակայուն տուբերկուլոզի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հետևյայլ հարցերը՝
2. Բազմադեղորայքակայուն հիվանդների բուժման համար անհրաժեշտ 2-րդ շարքի դեղերի հայտի վերջնականացումը; 3. Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշչի "Դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ամբուլատոր և հիվանդանոցային բուժման կազմակերպում" գլխի դրույթները; 4. Դեպքերի հայտնաբերումը; 5. Ստանդարտ գործուղությունների ընթացակարգը:
2. Թարգմանել և ուսումնասիրել "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության ներկայացրած " բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերման ստանդարտները"՝ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու նպատակով: |
|
Հոկտեմբերի 8-14     Հոկտեմբերի 8-14-ը Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր` Ս.Իրբեն, այցով գտնվել է Հայաստանում: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ առողջապահության նախարարի, ՄՀՀ-ի նախագահի, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող տուբերկուլոզի ծրագրի Հիմնական ռեցիպիենտ ՀՀ առողջապահության նախարարության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի Հիմնական ռեցիպիենտ "Վորլդ Վիժն - Հայաստան" կազմակերպության ծրագրերի իրականացման գրասենյակների ղեկավարների և աշխատակիցների, նաև Գլոբալ հիմնադրամի ներկայիս տեղական գործակալ "Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա" կազմակերպության և 2009թ. հունվարի 1-ից ՀՀ-ում Գլոբալ հիմնադրամի տեղական գործակալ ընտրված Ծրագրերի սպասարկման ՄԱԿ-ի գործակալության ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 10-ին մասնակցել է "Տուբերկուլոզի դեմ պայքարը Հայաստանում. Հայաստանի քրեակատարողական և քաղաքացիական համակարգերում տուբերկուլոզի իրավիճակի ուսումնասիրությունը շահագրգիռ գործընկերների կողմից՝ որպես կալանավայրերում ԿԽՄԿ տուբերկուլոզի վերահսկման ծրագրի փոխանցման մի մաս" կոնֆերանսին:    Հոկտեմբերի 13-ին Ս.Իրբեն հանդիպում է ունեցել ՄՀՀ-ի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Ս.Իրբեն առաջարկել է՝ ՄՀՀ-ի քարտուղարությունում նշանակել "Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում" ծրագրի պատասխանատու անձ և ՄՀՀ-ի կազմում ստեղծել տուբերկուլոզի խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ՝ ընդգրկելով ոլորտի հարցերով շահագրգիռ ինչպես պետական, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Դա ավելի արդյունավետ կդարձնի ՄՀՀ-ի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրերի հսկողությունը և կմեծացնի ՄՀՀ-ի ներգրավվածությունը տուբերկուլոզին վերաբերող հարցերում: |
|
Հոկտեմբերի 1     ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար՝ Վ. Պողոսյանի, հանձնարարականով ստեղծվել է "Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում" DOTS+ ռազմավարության ներդրման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման աշխատանքային խումբ: Խմբի անդամներն են Մ.Մկրտչյանը՝ Դեղորայքակայուն ձևերի բուժման կազմակերպման պատասխանատու, աշխատանքային խմբի ղեկավար, Ն. Մեժլումյանը՝ ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակի վիճակագիր, Ն. Հովհաննիսյանը՝ ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակի համաճարակաբան, Լ.Սարատիկյանը՝ ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակի դեղագետ, Հ. Ասլանյանը՝ GOPA/EPOS խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ, Ս.Վուստը՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Առողջությունը կալանավայրերում ծրագրի ղեկավար, Ք. Ֆերրիեն՝ "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության ղեկավար, Ս. Կալոնը՝ "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության համակարգող, Խ.Մալաքյանը՝ "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության ծրագրի ղեկավար, Ա. Միրզոյանը՝ Ազգային ռեֆերենս լաբորատորիայի վարիչ, Գ. Տատուրյանը՝ ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակի ֆթիզիատոր, Լ. Մարկոսյանը՝ ֆթիզիատոր և Ա. Թոռչյանը՝ Գլոբալ հիմնադրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համակարգող խմբի մոնիտորինգի և գնահատման մասնագետ: |
|
Հոկտեմբերի 1     Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար՝ Վ. Պողոսյանի հանդիպումը Կանաչ Լույսի Կոմիտեյի ներկայացուցիչ` Սալմաան Քեշավիջի հետ: "Բժիշկներ առանց սահմանների" հայաստանյան առաքելության, Տուբերկուլոզի Ազգային Ծրագրի և Առողջապահության Համաշխարային Կազմակերպության ներկայացուցիչների հետագա հանդիպման ժամանակ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ` Կանաչ Լույսի Կոմիտեյի տուբերկուլոզի գծով ավագ մասնագետի առաջարկությունները իրականացնելու նպատակով: |
|
Սեպտեմբերի 29
    ՏԱԾ-ի Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին “Բժիշկներ առանց սահմանների” հայաստանյան առաքելության, Առողջապահության Համաշխարային Կազմակերպության, ԳՈՊԱ/ԷՊՈՍ խորհրդատվական կազմակերպության և Տուբերկուլոզի Ազգային Ծրագրի ներկայացուցիչները:Հանդիպման նպատակն էր` գնահատել “Բժիշկներ առանց սահմանների” հայաստանյան առաքելության գործունեությունը և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացումը, հայտնաբերել այն շրջանները, որտեղ պահանջվում է տեխնիկական աջակցություն: Հանդիպումը վարում էր Կանաչ Լույսի Կոմիտեյի տուբերկուլոզի գծով ավագ մասնագետը՝ Սալմաան Քեշավիջին: |
|
Սեպտեմբերի 27     ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության 2008-2009 թթ. երկամյա համամագործակցության պայմանագրի շրջանակներում ՀՀ ԱՆ ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում` "Վարակիչ հիվանդությունների հսկողության և արձանագրման բարելավում" ծրագրի առաքելության և ՏԱԾ-ի մասնագետների մասնակցությամբ: Առաքելության նպատակն է առանձին հիվանդությունների վերաբերյալ ծրագրերի ինտեգրում ընդհանուր առողջապահության համակարգում`ուղղված մալարիայի վերացման և "Կանգնեցնել տուբերկուլոզը" ռազմավարությունների առավել արդյունավետ ներդրմանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանը:    Հանդիպման ընթացքում ուսումնասիրվեցին տեղեկատվության հոսքի գործող մեխանիզմները և գրանցման/հաշվետվական ձևերը: Առաքելությունը կշարունակի աշխատանքները հանրապետության մարզերում : |
|
Սեպտեմբերի 25
    Տուբերկուլոզի ազգային ծրագրի կենտրոնական գրեսենյակում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր` քննարկել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հանձման-ընդունման գործընթացի խնդիրները և գտնել լուծման ուղիները:    Հանդիպման ժամանակ առաջարկվեց ՀՀ արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության կողմից համատեղ մշակել փաստաթուղթ, որտեղ մանրամասն կներկայացվեն կալանավայրերում և ազատազրկման վայրերից ազատված տուբերկուլոզով հիվանդների հետագա վարման գործառույթները:     Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԱՆ Աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, ՏԱԾ-ի ղեկավար՝ Վ.Պողոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ՝ Վ. Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Ա. Սարկիսովը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բուժսպասարակման բաժնի ավագ մասնագետ, տուբերկուլոզի վերահսկման ծրագրի համակարգող՝ Ա. Հովաննիսյանը, ԿԽՄԿ-ի Հայաստանյան պատվիրակության առողջապահական բաժնի ղեկավար՝ Ս. Վուստը, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի իրականացման համակարգող խմբի մոնիտորինգի և գնահատման մասնագետ՝ Ա.Թորչյանը, ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակի վիճակագիր՝ Ն. Մեժլումյանը, և ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակի համաճարակաբան՝ Ն. Հովաննիսյանը: |
|
Սեպտեմբերի 19
    Սույն թվականի սեպտեմբերի 16-ին “2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրով” նախատեսված, բոլոր մարզերում և Երևան քաղաքում միանման հակատուբերկուլոզային ծառայության կառուցվածք ունենալու և այն բնակչությանը առավել արդյունավետ, հնարավորինս հասանելի դարձնելու նպատակով ՀՀ հակատուբերկուլոզային ծառայության արդիականացման, ինչպես նաև “Բժիշկներ առանց սահմանների” /ԲԱՍ/ Ֆրանսիա միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող “Տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում” փորձարարական ծրագրի ընդլայնման գործընթացները գնահատելու և վերջիններս խոչնդոտող խնդիրները վերացնելու համար` ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության կազմակերպման վարչության պետ, ՏԱԾ-ի ղեկավար պրն. Վ. Պողոսյանը, Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրեն պրն. Մ. Մկրտչյանը, “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին Երևանի Նոր Նորքի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բուժկենտրոնի, Աջափնյակի “Արմենիա” բուժկենտրոնի և Ավանի թիվ 12 պոլիկլինիկաներ: Առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկվեցին տնօրենների հետ:    Նույն նպատակով սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց հանդիպում ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության կազմակերպման վարչության պետ, ՏԱԾ-ի ղեկավար պրն. Վ. Պողոսյանի, ՏԱԾ-ի մասնագետների, Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրեն պրն. Մ. Մկրտչյանի և Երևան քաղաքի պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ: Որոշվեց առաջիկայում ավելի հաճախ կազմակերպել նմանատիպ հանդիպումներ և արդյունքում կայացված եզրակացություններն ու որոշումները զետեղել 2009թ-ի ՀՀԱՆ Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին չափորոշում: |
|
Սեպտեմբերի 19
    Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ-ի փետրվարի 13-ի N 192-Ա, Գլոբալ հիմնադրամի կողմից “Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում” դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված, կրթական դասընթացների կազմակերպման մասին հրամանը՝ սույն թվականի մայիսից մինչ օրս Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակում կազմակերպվում են Առողջության առաջնային պահպանման օղակում հակատուբերկուլոզային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ դասընթացներ` ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առաջնային բուժցանցի մասնագետների համար:    Սույն թվականի սեպտեմբերի 1-5 Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակում կազմակերպվել է նաև դասընթաց ֆթիզիատորների համար:     Առ այսօր վերապատրաստվել է 606 մասնագետ:     Դասընթացների կազմակերպմանը աջակցում է “Առողջ և ներդաշնակ ընտանիք” հասարակական կազմակերպությունը` համաձայն 2008 թ-ի մարտի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության և “Առողջ և ներդաշնակ ընտանիք” հասարակական կազմակերպության միջև կնքված ARM 506-G-02-T-AG0713 պայմանագրի: |
|
Սեպտեմբերի 16     2008թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին ազատազրկման վայրերում տուբերկուլոզի վերահսկման ոլորտում աստիճանաբար կրճատելու և 2008 թվականին տեղի ունեցող ծրագրի հանձնման-ընդունման գործընթացը վերանայելու, ինչպես նաև հետագայում ծրագիրը պահպանելու և ամրապնդելու համար անհրաժեշտ ձեռնարկումները սահմանելու նպատակով, ստեղծվեց վերանայման հանձնաժողով` կազմված հիմնական գործընկերներից /արդարադատության և առողջապահության նախարարությունների, ԳՈՊԱ-Էպոս-ի, “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպության, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ/:    Ծրագրի հանձնման գործընթացի վերանայման կոմիտեի կողմից նշանակված ղեկավարը և հաշվետվությունների հեղինակը միջազգային խորհրդատու տիկին Կ. Բլոնդալ Վինկն է:     Կազմակերպվել են հանդիպումներ, հարցազրույցներ մասնակից կազմակերպությունների և վերանայման հանձնաժողովի անդամների հետ, ինչպես նաև սեմինարներ` ծրագրի հիմնական արդյունքների և նվաճումների ներկայացմամբ: Վերջին աշխատանքային հանդիպումը կայացել է 10.09.2008թ-ին ԿԽՄԿ-ի գրասենյակում, իսկ 16.09.2008թ-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության կազմակերպման վարչության պետ, ՏԱԾ-ի ղեկավար պրն. Վ. Պողոսյանի և ՙԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության առողջությունը կալանավայրերում՚ ծրագրի ղեկավար տիկին Ս. Վուստի միջև, որի ընթացքում քննարկվել են հանձնման-ընդունման գործընթացի շրջանակներում 10.10.2008թ-ին կազմակերպվող կոնֆերանսին ներկայացվելիք առաջարկները և խնդիրները: |
|
Սեպտեմբերի 12     Սույն թվականի սեպտեմբերի 12-ին “Արմենիա Մարիոտ” հյուրանոցում կայացավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժովի նիստ, որտեղ քննարկվեցին Գլոբալ հիմնադրամին ներկայացվելիք Տուբերկուլոզի 5-րդ փուլի առաջարկի իրականացման 3-5 տարիների շարունակական ֆինանսավորման հայտի ներկայացման, Գլոբալ հիմնադրամին ներկայցված առաջարկների ներկայացման 8-րդ առաջարկի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի բաղադրիչների և առողջապահական համակարգի հզորացմանը վերաբերող բաժնի, Հիմնական ռեցիպիենտ ՀՀ առողջապահության նախարարության կիսամյակային հաշվետվությունը` Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման վերաբերյալ թեմաներ և այլ հարցեր: |
|
Սեպտեմբերի 12     ԿԽՄԿ-ի աշխատակիցների կողմից մշակված “Հայաստանի կալանավայրերում տուբերկուլոզի վերահսկման ծրագրի ուղեցույցը” քննարկելու և այն առողջապահության նախարարության կողմից պաշտոնապես ճանաչելու նպատակով` սույն թվականի սեպտեմբերի 12-ին Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց հանդիպում ՀՀ ԱՆ ՏԱԾ-ի մասնագետների, ԿԽՄԿ-ի աշխատակիցների և ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկի մասնագետների միջև: |
|
Սեպտեմբերի 3     Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանում էր գտնվում ազգային ծրագրի խորհրդատու, Հարավային Կովկասում Տուբերկուլոզի Վերահսկման Տարածաշրջանային Ծրագրի Կոորդինատոր Անդրեյ Մոշնյագան /GOPA/EPOS Խորհրդատուներ/: Ազգային ծրագրի ղեկավար պ-րն Վ.Պողոսյանի հետ քննարկումների և ՀՀ Առողջապահության նախարար պ-րն Հ.Քուշկյանի հետ օգոստոսի 27-ին կայացած հանդիպման արդյունքում մշակվեց առաջարկություն` Աբովյանի հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի վիրաբուժական բաժնի վերանորոգման, կահավորմաման և սարքավորումներով հագեցման վերաբերյալ: Ծրագրի սույն բաղադրիչի ֆինանսավորման առաջարկ-նամակով նախարարը դիմեցԳերմանական զարգացման բանկին: |
|
Օգոստոսի 8     Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2008թ-ի փետրվարի 13-ի N192 -Ա հրամանը, ինչպես նաև 2006թ-ի սեպտեմբերի 11—ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ու ՀՀ ԱՆ միջև կնքված “ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի ուժեղացում” դրամաշնորհային համաձայնագրի նպատակները և ժամանակացույցը, ինչպես նաև նպատակ ունենալով գնահատել 2008թ-ի II եռամսյակում ազգային ծրագրի իրականացման գործընթացը ՀՀ-ում` 10.07.2008-08.09.2008թթ.-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի մասնագետներից կազմված հանձնախումբն իրականացրեց հերթական եռամսյակային ստուգայցը Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի հակատուբերկուլոզային բուժհաստատություններ: Ստուգայցի ընթացքում հայտնաբերված թերությունների և առկա խնդիրների մասին տեղյակ է պահվել մարզային համակարգողներին և թերությունները վերացնելու նպատակով տրվել են համապատասխան առաջարկներ: |
|
Հուլիսի 29     Ելնելով ՀՀ Ազգային Ժողովի ս.թ. հունիսի 17-ին “Հայաստանի և Գերմանիայի միջև Միջկառավարական ֆինանսական համագործակցության վերաբերյալ ս.թ. մայիսի 16-ին ստորագրված Շրջանակային համաձայնագրի” վավերացումից, Գերմանական զարգացման բանկի /KfW/ և ՀՀ կառավարության կողմից ստորագրվեց նոր դրամաշնորհային համաձայնագիր` Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին ևս մեկ միլիոն Եվրո-ի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ /2-րդ փուլ` 2008-2009թ.թ./:    Ըստ ծրագրի, արդեն մեկնարկ է տրվել հակատուբերկուլոզային դեղորայքի գնման /պայմանագիրը GTZ-ի հետ` 13.06.2008թ./, դեղակայուն տուբերկուլոզի բուժման ենթակառուցվածքի ամրապնդման և խորհրդատվական ծառայությունների տրամադրման գործընթացներին: |
|
Հուլիսի 5     ԱՀԿ- ի և ՀՀ ԱՆ- ի միջև կնքված 2008-2009թթ. երկամյա համագործակցության պայմանագրի շրջանակներում հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հայաստանում է գտնվել ԱՀԿ միջազգային խորհրդատու պրն. Արչիլ Սալակայան` “Տեխնիկական օժանդակություն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին` տուբերկուլոզի վերահսկման ազգային գործողությունների երկամյա ծրագրի մշակման, ինչպես նաև տուբերկուլոզի բուժման և խնամքի ազգային ստանդարտների մշակման և ադապտացման գործում” առաքելությամբ: Նա 5 օրվա ընթացքում աշխատել է ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակների մասնագետների հետ: |
|
Հունիսի 26
  Սույն թվականի հունիսի 26-ից 27-ը Ծաղկաձորի "Կեչառիս" հանգստյան տանը կազմակերպվեց "Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլոզը" դասընթաց` Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:   Դասընթացի նպատակն էր զանգվածային լրատվամիջոցներին ակտիվորեն ներգրավել ազգաբնակչությանը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկելու խնդրում:    Օրակարգում ընդգրկված էին Տուբերկուլոզի ազգային ծրագրի նպատակները և խնդիրները, ներկայացվեցին տուբերկուլոզի համաճարակաբանությունը` աշխարհում և Հայաստանում, տուբերկուլոզի դեմ պայքարի ԴՈՏՍ ռազմավարության բաղադրիչները, հիվանդության հայտնաբերման, բուժման և կանխարգելման սկզբունքները, ցուցադրվեցին ֆիլմեր տուբերկուլոզի վերաբերյալ և քննարկվեցին լրատվական միջոցներում տուբերկուլոզի լուսաբանման խնդիրները: |
|
Հունիսի 17     ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց Հայաստանի և Գերմանիայի միջև Միջկառավարական ֆինանսական համագործակցության վերաբերյալ ս.թ. մայիսի 16-ին ստորագրված Շրջանակային համաձայնագիրը: |