Տուբերկուլոզի դասակարգումն ըստ պրոցեսի տեղակայման:
- Թոքային ՏԲ - այն հիվանդները, որոնց մոտ ախտահարված է միայն թոքի պարենխիման:
- Արտաթոքային ՏԲ - այն հիվանդները, որոնց մոտ ախտահարվում են թոքի պարենխիմայից զատ այլ օրգաններ: Արտաթոքային է համարվում նաև պլևրալ թաղանթի տուբերկուլոզը` առանց թոքի հյուսվածքի ախտահարման և ներթորակալ լիմֆադենոպաթիան:
- Հիվանդը, որի մոտ ախտորոշվել է և' թոքային, և' արտաթոքային ՏԲ, դասակարգվում է որպես թոքային տուբերկուլոզով հիվանդ:
    Տուբերկուլոզի դասակարգումն ըստ բուժման կատեգորիայի / ռեժիմի /
Կատեգորիա I կամ III - առաջնակի հայտնաբերված դեպքեր:
I կատեգորիայում ընդգրկվում են`
- բոլոր առաջնակի մանրէազատող հիվանդները,
- թոքային ոչ մանրէազատող և արտաքոթային ՏԲ արտահայտված ձևերը:
III-ում` - թոքային և արտաթոքային ՏԲ փոքր ձևերը /առանց մանրէազատման/:
I-ին և III-րդ կատեգորիաների բուժման սխեմաները նույնն են` 2 ամիս ինտենսիվ բուժում - 2HRZE և 4 ամիս պահպանողական բուժում - 4 HR:
Մինչև 14 տարեկան երեխաներին կարելի է նշանակել 2HRZ III-րդ կատեգորիայում:
Կատեգորիա II - կրկնակի բուժվող բոլոր դեպքերը / թոքային և արտաթոքային /:
Ինտենսիվ բուժում 3 ամիս – 2 ամիսը` HRZES, իսկ 3-րդ ամիսը` 1 HRZE, Պահպանողական փուլը` 5 ամիս – 5 HRE:
Բազմադեղորայքակայուն ՏԲ հիվանդները, որոնք կսկսեն բուժվել, պետք է դասակարգվեն որպես կատեգորիա 4:
    Տուբերկուլոզի դասակարգումն ըստ հիվանդի տիպի
- Նոր դեպք կամ առաջնակի հայտնաբերված - բոլոր այն հիվանդները, որոնք երբեք չեն ստացել բուժում ՏԲ դեմ կամ ընդունել են հակատուբերկուլյոզային դեղորայք 1 ամսից քիչ;
- Ռեցիդիվ - այն հիվանդները, որոնք նախկինում /խորխ-դրական կամ բացասական/ բուժվել են ՏԲ-ի դեմ, ընդունել են բուժման լրիվ կուրսը, համարվել են առողջացած կամ բուժումն ավարտված և որոնց մոտ մանրէաբանորեն կրկին հաստատվել է ՏԲ;
- Հիվանդ ռեժիմի խախտումից հետո - այն հիվանդները, որոնք կրկին սկսում են ՏԲ դեմ բուժում, վերջինս 2 կամ ավելի ամսով ընդհատելուց հետո:
- Հիվանդ բուժման անբարեհաջող ելքից հետո - այն հիվանդները, որոնք սկսել են բուժվել կրկնակի բուժման սխեմայով` նախորդ բուժման անբարեհաջող ելքից հետո / քսուք դրական հիվանդներ, որոնց մոտ բուժման 5-րդ ամսում քսուքը մնացել է դրական կամ քսուք բացասական հիվանդներ, որոնց մոտ բուժման 5-րդ ամսում քսուքը դարձել է դրական/;
- Տեղափոխված - այն հիվանդները, որոնք տեղափոխվել են տվյալ ՏԲ հաստատություն` բուժումը շարունակելու և մինչ այդ հաշվառված են եղել մեկ այլ հաստատությունում /ներառյալ ազատազրկման վայրերից վերադարձած և Հանրապետական տուբ. հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից դուրս գրված ՏԲ հիվանդներ/ :
- Նախկինում բուժված այլ դեպքեր - բոլոր այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում վերը նշված բնորոշումներից և ոչ մեկին:
    Տուբերկուլոզի դասակարգումն ըստ բուժման ելքի
- Առողջացած – քսուք դրական հիվանդ /առաջնակի, կրկնակի/, որը դարձել է քսուք բացասական բուժման վերջին երկու ամսում / 5 և 6 կամ 5 և 8 ամիսներ/:
- Բուժումն ավարտած
- 1. քսուք-դրական հիվանդ /առաջնակի, կրկնակի/, որը ստացել է ամբողջական բուժում, սակայն բուժման վերջում ունի խորխի միայն մեկ բացասական պատասխան,
- 2. քսուք-բացասական հիվանդ /առաջնակի, կրկնակի/, որը ստացել է ամբողջական բուժում և բուժման ինտենսիվ փուլի ավարտին խորխը մնացել է բացասական:
- Մահացած – Հիվանդ, որը մահացել է բուժման ընթացքում` ցանկացած պատճառից;
- Բուժման անբարեհաջող ելք – Առաջնակի կամ կրկնակի հիվանդ, որը մնում է կամ դառնում է քսուք դրական բուժման 5-րդ և հետագա ամիսներին;
- Ռեժիմի խախտում – Հիվանդ, որի բուժումն ընդհատվել է 2 կամ ավելի ամսով;
- Տեղափոխված – Հիվանդ, որը տեղափոխվել է մեկ այլ ՏԲ հաստատություն` բուժումը շարունակելու նպատակով;
- Ոչ ՏԲ - Հիվանդ, որի մոտ ՏԲ-ն չի հաստատվել: Նման դեպքում Ծանոթություն սյունակում նշվում է, որ հիվանդի մոտ ՏԲ չկա և նա չի մասնակցում բուժման ելքերի եռամսյակային վերլուծությանը;
Դեղակայուն տուբերկուլոզ
Դեղակայուն տուբերկուլոզի զարգացման պատճառներն են`
- առաջին շարքի պրեպարատների անբավարար քանակ` 1990-ականներին
- Հիվանդների ոչ ռացիոնալ վարում` “անհատականացված” սխեմաների կիրառումով
- Դեղամիջոցների ընդունման անմիջական հսկման բացակայություն, բուժման հաճախակի ընդհատումներ
- Հակատուբերկուլոզային դեղամիջոցների առկայություն ազատ վաճառքում
Առաջին շարքի հակատուբերկուլոզային դեղամիջոցների նկատմամբ դեղազգայունության ազգային ներկայացուցչական հետազոտություն /01.03.2006-31.03.2007/
    Դեղազգայունության հետազոտության համար նախատեսված համակարգչային ծրագրով մուտք է արվել 932 դեպք, որից վերլուծության են ենթարկվել ընդամենը 552 առաջնակի եւ 340 նախկինում բուժված դեպքեր: 40 դեպքի զգայունության հետազոտությունները անարդյունք են եվ վերլուծության չեն ենթարկվում: