ՏԲ հիվանդների սոցիալական աջակցության ծրագիր

    ՏԲ կաբինետի կողմից հաշվառված հիվանդների բուժման ընդհատումները նվազեցնելու, բուժումը ուղղակիորեն հսկման տակ /DOT/ իրականացնելու, հիվանդների Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ կանոնավոր այցերը խրախուսելու նպատակով, ”Տուբերկուլոզի, Մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի” ֆինանսական աջակցությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպվում է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցություն` սննդային և հիգիենիկ փաթեթների տեսքով:
    Մինչև տվյալ ամսվա 5-ը ֆթիզիատորի կողմից կազմվում և բուժհաստատության տնօրենի հաստատմանն է ներկայացվում նախորդ ամսվա ընթացքում ուղղակիորեն հսկման տակ հակատուբերկուլոզային դեղորայքը կանոնավոր ընդունած /DOT/ և անհրաժեշտ հետազոտություններն անցած հիվանդների անվանացանկը: Հաստատված անվանացանկերը, տրամադրվում են տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի մարզային համակարգողին, որը մինչև տվյալ ամսվա 10-ը, ուղղորդող գրությամբ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ է ներկայացնում մարզում, ըստ բուժհաստատությունների, սոցաջակցության տրամադրման ենթակա անձանց անվանացանկերը:
    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ըստ ՀՀ ԱՆ “Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ”-ի կողմից ներկայացված սոցաջակցության տրամադրման ենթակա անձանց թվաքանակների, կազմակերպում է պահանջվող քանակի սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրումը:
    Մարզերի ՏԱԾ համակարգողները կազմակերպում են Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից պահեստավորած սննդի և հիգիենիկ փաթեթների տեղափոխումը մարզ և բաշխումը ըստ բուժհաստատությունների: Բուժհաստատության տնօրենը կրում է անմիջական պատասխանտվություն սննդի և հիգիենիկ փաթեթների ստացման, պահպանման և ՏԲ կաբինետների միջոցով, հիվանդներին բաշխման հարցում:
    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է իրականացված ծրագրի մոնիտորինգ և արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ:

"ՀՀ –ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում"
ծրագրի շրջանակներում նախատեսվող սննդային և հիգիենիկ փաթեթների պարունակությունը:

Սննդային փաթեթ
ԱնվանումՔանակՉափի միավոր
Ձեթ 1լ1հատ
Բրինձ 1կգ2փաթեթ
Հնդկաձավար 1 կգ2փաթեթ
Խտացրած կաթ2հատ
Մակարոն 0,9 կգ3փաթեթ
Սիսեռ 1կգ2փաթեթ
Տոպրակ2հատ


Հիգիենիկ փաթեթ
ԱնվանումՔանակՉափի միավոր
Աման լվանալու հեղուկ 0,51հատ
Մաքրող փոշի 0,51հատ
Շամպուն 0,51հատ
Օճառ 0,14հատ
Ատամի խոզանակ1հատ
Ատամի մածուկ1հատ
Լվածքի փոշի1տուփ
Տոպրակ1հատ